Կարծիք

08.07.2017 15:01


Սա մեր տունն է, ու մենք էլ պիտի պայքարենք նրա համար

Սա մեր տունն է, ու մենք էլ պիտի պայքարենք նրա համար

Ցանկացած երկրի նախագահ առաջին հերթին պետք է մեծ հայրենասեր լինի: Սիրի իր երկիրը և իր ժողովրդին: Գնահատի ու իրենից բարձր դասի իր երկրի և ժողովրդի շահերը: Հպարտանա իր ժողովրդի հաղթանակներով և առաջնորդի նրան նորանոր հաղթանակների: Պետք է թանկ պահի և երբևէ չուրանա իր երկրի պատմությունը, մշակույթը, կրոնը և լեզուն: Պետք է մշտապես շփվի իր ժողովրդի հետ, ծանոթ լինի իր ժողովրդի հոգսերին, մտնի նրա մեջ: Պետք է փայփայի յուրաքանչյուր զինվորի կյանքն ու առողջությունը:

Սա է միակ գրավականը լավ պետություն կառուցելու: Եթե չկա սա, ուրեմն չկա ոչ մի երաշխիք պետականության կայացման համար: Եթե չկա սա, ուրեմն չկա ոչինչ, ինչպես հիմա:
P.S Մենք ենք տերը մեր երկրի, սա մեր տունն է, ու մենք էլ պիտի պայքարենք նրա համար։

Ամալյա Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը