Թուրքիայի մասին ԵԽ-ի զեկույցում թիրախավորվել է նաև ռուս-թուրքական համագործակցությունը
Հուլիսի 6-ին Թուրքիայի վերաբերյալ ընդունած զեկույցում Եվրախորհրդարանը (ԵԽ) Եվրամիության երկրներին Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները սառեցնելու կոչից բացի, Անկարային էլ կոչ է արել հրաժարվել Աքքույու ատոմակայանի կառուցումից:
Թեմայի վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես եկած Թուրքիայի Բողազիչի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Գյուրքան Քումբարօղլուն իր ապշանքն է հայտնել այդ կոչի կապակցությամբ:
Ըստ «Sputnik»-ի թուրքական ծառայության՝ Քումբարօղլուն այդ կոչը որակել է ռուս-թուրքական համագործակցության անմիջական թիրախավորում, քանի որ Աքքույու ատոմակայանը կառուցվում է Ռուսաստանի կողմից:
Քումբարօղլուի խոսքով պատահական չէ, որ զեկույցում որևէ խոսք չկա Սինոպի ատոմակայանի մասին, քանի որ դա կառուցվում է ֆրանս-ճապոնական կոնսորցիումի կողմից:
«Եթե Աքքույուն էլ Ֆրանսիայի մասնակցությամբ կառուցվեր, այդ կոչը կարող էր չլինել: Այստեղ Ռուսաստանին դեմ դիրքորոշում կա: Սինոպում եվրոպական ընկերություն է կառուցելու, իսկ Աքքույուն՝ ռուսական: Այստեղ տպավորությունն կա, որ իրական պատճառը Ռուսաստանին, ռուսական տեխնոլոգիաներին դեմ լինելն է: Ռուս-թուրքական համագործակցությունը թիրախավորվում է: Այս կոչի ետևում քաղաքական դրդապատճառներ կան»,- ասել է թուրք պրոֆեսորը:
Նշենք, որ ԵՄ զեկույցում Թուրքիային ուղղված Աքքույու ատոմակայանի կառուցումից հրաժարվելու կոչը հիմնավորվում է տեղանքի սեյսմավտանգ լինելով:

Աղբյուրը՝ Ermenihaber.am