Աշխարհ

07.07.2017 21:26


F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային հետաձգվել է մինչև 2019 թվական

F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային հետաձգվել է մինչև 2019 թվական

Հուլիսի 6-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Թուրքիան կստանա առաջին 2 միավոր ամերիկյան արտադրության F-35A կործանիչ-ռմբակոծիչները 2019 թվականի ընթացքում:

razm.info-ն գրում է, որ մինչ այս՝ 2016-ի նոյեմբերին, Թուրքիայի խորհրդարանում պլանավորման և բյուջեի հանձնաժողովի քննարկումների ժամանակ պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ F-35A կործանիչները ստանալու են 2018-ի ընթացքում: Այսինքն, այդ կործանիչների մատակարարման նախնական ժամկետը հետաձգվել է առնվազն 1 տարով:

Մինչ այժմ Թուրքիան ընդհանուր առմամբ պատվիրել է 6 միավոր F-35A կործանիչ-ռմբակոծիչ: Թուրքիան այս կործանիչների գնման մտադրության մասին հայտնել էր դեռևս 2014-ի մայիսին: Թուրքական կողմը նաև հայտնում է ընդհանուր առմամբ 100 նման կործանիչ գնելու մտադրության մասին։

Նշենք, որ Թուրքիան մասնակցում են նաև F-35A կործանիչների արտադրությանը: 2014-ի հունիսին Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) նահանգում բացվել է ամերիկյան Pratt & Whitney և թուրքական Kale ընկերությունների համատեղ գործարանը, որը նախատեսված է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի համար F135 շարժիչի մասերի արտադրության համար:

Բացի այդ, Թուրքիան նաև փորձում է ստեղծել սեփական արտադրության կործանիչ: Այդ մասին թուրքական կողմը հայտարարել է դեռևս դեռևս 2011-ին: Նախատեսվում է կործանիչի առաջին թռիչքն իրականացնել 2023-ին՝ Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակին, իսկ Թուրքիայի ԶՈւ շահագործմանը հանձնել՝ 2030-ից հետո։

Նոր սերնդի տեղական «TF-X» (Turkish Fighter X) կործանիչ արտադրությամբ զբաղվելու է թուրքական TAI (Turkish Aerospace Industries) ավիաշինական ընկերությունը, որը կործանիչի նախագծման համար համագործակցելու է բրիտանական BAE Systems խոշոր ավիաշինական ընկերության հետ:

Այս խորագրի վերջին նյութերը