Քաղաքական

07.07.2017 15:06


Հրաժարականի դիմում է ներկայացրել Արագածոտնի մարզպետը

Հրաժարականի դիմում է ներկայացրել Արագածոտնի մարզպետը

Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակության» Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Գաբրիել Գյոզալյանը հավանաբար կազատվի Արագածոտնի մարզպետի պաշտոնից, հրաժարականի դիմում է ներկայացրել»:

Հարցին, թե նոր մարզպետի պաշտոնում ո՞ւմ թեկնածությունն է առաջադրելու ՀՅԴ-ն, Աղվան Վարդանյանն ասաց. «ՀՅԴ-ն առաջադրելու է Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանի թեկնածությունը»:

Հիշեցնենք, որ Գաբրիել Գյոզալյանը Արագածոտնի մարզպետ էր նշանակվել 2016 թվականի մարտի 3-ին:

Մանրամասները՝ Tert.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը