Աշխարհ

07.07.2017 17:30


Հոլանդիան չի ողջունում Թուրքիայի փոխվարչապետի այցը

Հոլանդիան չի ողջունում Թուրքիայի փոխվարչապետի այցը

Հոլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշի այցը Հոլանդիա ողջունելի չէ:

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Թյուրքեշի Հոլանդիա կատարելիք այցը նախատեսված է հուլիսի 15-ին, երբ լրանում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի առաջին տարին:

Հոլանդիայի կառավարության հայատարարության մեջ նշված է, որ առկա պայմաններում Թյուրքեշի կամ որևէ այլ թուրք պաշտոնյայի այցը Հոլանդիա ցանկալի չէ:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև նման ճգնաժամ առաջացել էր 2017 մարտին, երբ Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային մուտք գործել Հոլանդիա: Քայայի այցի նպատակն էր սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը