Լրահոս

20.12.2010 12:48


Պաղեստինը պատրաստ է Իսրայելի հետ խաղաղություն հաստատել

Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, պաղեստինցիները հրաժարվում են ահաբեկչական գործելակերպից և ձգտում են խաղաղության ու կայունության։ Այս մասին Իսրայելի խորհրդարանականների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը։

«Վերջին չորս տարում մենք ահաբեկչության և բռնության մշակույթը փոխարինել ենք Հորդանան գետի արևմուտյան ափի խաղաղությամբ և կայունությամբ։ Մենք համաձայն ենք խաղաղության պայմանագիր կնքել, որը կորոշի  մեր հանրապետության սահմանները ըստ 1967թ.»,- հայտնել է Աբասը։

 

Այս խորագրի վերջին նյութերը