Քաղաքական

07.07.2017 11:12


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոր հայտարարությամբ են հանդես եկել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոր հայտարարությամբ են հանդես եկել

Հուլիսի 6-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) նոր հայտարարությամբ են հանդես եկել:

Նրանք հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտումը համարել են սադրիչ գործողություն, որը կարող է խափանել հակամարտության կարգավորման խաղաղ ջանքերը և վտանգել գալիք բանակցությունները:

«Կողմերին հիշեցնում ենք Ժնևյան կոնվենցիայով ամրագրված նրանց պարտավորությունները, որոնք ենթադրում են զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել քաղաքացիական անձանց անընդունելի կորուստների: Առաջարկում ենք կողմերին ձեռնարկել անհետաձգելի միջոցներ լարվածության թուլացման ուղղությամբ և հստակորեն հետևել 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերին:

Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդգծում են հակամարտության խաղաղ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու բանակցությունները սկսելու անհրաժեշտությունը, քանի որ դա է միակ իրական ճանապարհը՝ հասնելու տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությանը, բարգավաճմանն ու հաշտեցմանը»,-ասված է համանախագահների հայտաարարությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը