Աշխարհ

07.07.2017 10:02


ԱՄՆ-ին մտահոգել են Թուրքիայում իրավապաշտպանների նոր ձերբակալությունները

ԱՄՆ-ին մտահոգել են Թուրքիայում իրավապաշտպանների նոր ձերբակալությունները

ԱՄՆ-ին խորապես մտահոգել են Amnesty International-ի և այլ կազմակերպությունների իրավապաշտպանների ձերբակալությունները Թուրքիայում:

Պետդեպի խոսնակ Հիթեր Նոյերթի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․

«Առաջնակարգ իրավապաշտպանների, լրագրողների, ակադեմիկոսների ու ակտիվիստների ձերբակալություններից հետո մենք կրկին ընդգծում ենք մարդու իրավունքները հարգելու կարևորությունը, որն ամրագրված է Թուրքիայի Սահմանադրությամբ և բխում է Թուրքիայի միջազգային պարտավորություններից: Ինչպես մենք արդեն բազմիցս ասել ենք՝ խոսքի ազատության համառ սահմանափակումները քայքայում են ժողովրդավարական հասարակության հիմքերը: Դժվար ժամանակներում անհրաժեշտ են ոչ թե ավելի քիչ, այլ ավելի շատ ձայներ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը