Քաղաքական

07.07.2017 00:28


Եվրախորհրդարանի համանախագահները մտահոգված են շփման գծում վերջին օրերի լարվածությամբ

Եվրախորհրդարանի համանախագահները  մտահոգված են շփման գծում վերջին օրերի լարվածությամբ

Եվրախորհրդարանի համանախագահներ Դեյվիդ ՄքՔալիստերը, Սաջադ Քարիմը և Ռեբեկա Հարմսը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի լարվածության վերաբերյալ հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«Եվրախորհրդարանը մեծապես մտահոգված է այս շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողության կապակցությամբ: Ինչպես ավելի վաղ նշել էինք, մենք հավատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում: Փոխարենը, հակամարտությունը պետք է ունենա միանգամայն շուտափույթ քաղաքական լուծում, որը համապատասխանեցված կլինի միջազգային իրավունքին: Սա միակ ճանապարհն է դադարեցնել բնակիչների, ինչպես նաև զինվորների կորուստները երկու կողմերում էլ»,- ասված է հայտարարության մեջ:

Նաև նշվել է, որ լիովին սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ու առաջարկները, և ընդգծվել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է գտնեն քաղաքական կամք բանակցություններում առաջխաղացում գրանցելու համար, որպեսզի միջնորդները հաջողություն ունենան այս հարցում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը