Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան
Հուլիսի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի 44 զինծառայող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում խաղաղապահ ծառայություն իրականացնելու նպատակով մեկնել է Աֆղանստան: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Ներկայում Աֆղանստանում ՆԱՏՕ առաքելությանը մասնակցում է Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող, որից 2-ը ռազմական բժիշկ, 2-ն էլ ինժեներական զորքերի ծառայող:
Ադրբեջանի զինծառայողներն Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը ներգրավված են 2002 թվականի նոյեմբերից: Ներկայում Ադրբեջանն այլ տեղերում խաղաղապահ առաքելությունների չի մասնակցում:
Բացի Աֆղանստանից, Ադրբեջանի զինծառայողները 1999-2008թթ խաղաղապահ ծառայություն են իրականացրել Կոսովոյում (ընդհանուր առմամբ մասնակցել է Ադրբեջանի ԶՈւ 362 զինծառայող), իսկ 2003-2008թթ. նաև Իրաքում (ընդհանուր առմամբ՝ 151 զինծառայող):
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-130 զինծառայող: