Աշխարհ

06.07.2017 15:16


Հոլանդիան զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին

Հոլանդիան զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին

Հոլանդիայի արտգործնախարարությունն առաջիկա օրերին Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին զգուշացրել է հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի տարելիցին նվիրված արարողությունների ժամանակ պահպանել զգոնություն և հեռու մնալ մարդաշատ վայրերից:

Ըստ թուրքական «Newsjs» լրատվամիջոցի՝ հայտարարության մեջ հիշեցվում է, որ Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես, որոշել են այս տարի հուլիսի 15-ի հետ կապված արարողություններ իրականացնել: Դրանք ակցկացվելու են Թուրքիայի բոլոր նահանգներում:

Այդ օրը Թուրքիայում ոչ աշխատանքային օր է լինելու:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 161 զոհ և 1440 վիրավոր: Ձախողված հեղաշրջման շրջանակներում Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում:

Թուրքական իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ են մեղադրում իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին: Վերջինիս Թուրքիա արտահանձնելու հետ կապված թուրքական կողմը մի քանի անգամ դիմել է ԱՄՆ-ին , սակայն մինչ այժմ դրական պատասխան չի ստացել: Անձամբ Գյուլենը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը