Աշխարհ

06.07.2017 22:15


ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Թուրքիա

Հուլիսի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածքում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը կլինի Ստամբուլում: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ այցի ընթացքում Թիլլերսոնը հանդիպելու է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Սպասվում է, որ վերոնշյալ հանդիպումների ժամանակ օրակարգային թեմաներից են լինելու Սիրիայում քրդական ուժերի գործողությունները, կատարյան ճգնաժամի վերջին զարգացումները, ինչպես նաև իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը:

Վերջինիս թուրքական իշխանությունները մեղադրում են անցած տարի Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:

Աղբյուրը հիշեցնում է, որ Թիլլերսոնը վերջին անգամ Թուրքիա էր մեկնել մարտի 30-ին: Իսկ նախորդ շաբաթ էլ հեռախոսազրույց էր կայացել Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներիի միջև, որի ժամանակ նույնպես քննարկվել էր Կատարի շուրջ ստեղծված իրավիճակը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը