Քաղաքական

06.07.2017 12:39


Զախարովա. ԼՂ շփման գծում հետագա արյունահեղությունն անընդունելի է

Զախարովա. ԼՂ շփման գծում հետագա արյունահեղությունն անընդունելի է

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շփան գծում լարվածությանը և կողմերին կոչ արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները շփման գծում իրադրության կայունացման համար:

«Հուլիսի 4-ին շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքը հանգեցրել է մարդկային կորուստների, այդ թվում և խաղաղ բնակչության ու երեխաների շրջանում: Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների մտերիմներին և հարազատներին: Մենք անընդունելի ենք համարում հետագա արյունահեղությունը, և կոչ ենք անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իրադրության կայունացման համար»,-ասել է Զախարովան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը