Քաղաքական

06.07.2017 11:40


Կուրցը կոչ է արել ԼՂ հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելուն միտված քայլեր ձեռնարկել

Կուրցը կոչ է արել ԼՂ հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելուն միտված քայլեր ձեռնարկել

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ խորհրդարանականները կարևոր դերակատարություն կարող են ունենալ հակամարտությունների գոտիներում լարվածության թուլացմանը միտված քայլերի ձեռնարկման հարցում: Այս մասին հայտնում է «Trend» լրատվական գործակալությունը:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ելույթ ունենալով նա կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ և մյուս հակամարտությունների գոտիներում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Որպես խորհրդարանական առաքելության համար նախապայման՝ ԵԱՀԿ գորող նախագահողը հիշատակել է պառլամենտականների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը