Աշխարհ

06.07.2017 11:04


Գերմանիայում բողոքի ակցիա են կազմակերպել Էրդողանի և Պուտինի դեմ

Գերմանիայում բողոքի ակցիա են կազմակերպել Էրդողանի և Պուտինի դեմ

Գերմանիայի «Քաղաքական գեղեցկության կենտրոն» նկարիչների միությունը բողոքի ակցիա է կազմակերպել երկրի կառավարության շենքի դիմաց:

Ըստ «ANFA» լրատվական գործակալության թուրքական ծառայության՝ ակցիան ուղղված է եղել մի քանի երկրի ղեկավարների դեմ, այդ թվում և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սելման բին Աբդուլազիզի:

Ակցիայի ժամանակ գերմանացի նկարիչ և քաղաքական ակտիվիստ Փիլիպ Ռուխը իր ձեռքում պահել է պաստառ, որի վրա պատկերաված են եղել վերոնշյալ երկրների ղեկավարները:

Նկարչի ետևում կանգնած է եղել մի մեքենա, իսկ նրա բռնած պաստառի վրա գրված է եղել.

«Ցանկանում ե՞ս ունենալ այս ավտոմեքենան: Ոչնչացրու դիկտատուրան»:

Այս ամենը զայրացրել է, թե՛ թուրքական մի շարք լրատվամիջոցների, և թե՛ Թուրքիայի արտգործանախարարությանը: Վերջինս թեմայի առնչությամբ դատապարտող հայտարարություն է արել:

Այնտեղ մասնավորապես ընդգծվել է, որ Գերմանիայի իրավապահ մարմինները չեն խոչընդոտել ակցիային:

Նշվում է, որ ակցիայից առաջ Թուրքիան նոտա էր հղել Գերմանիային, որպեսզի վերջինս չթույլատրի նման ակցիաների կազմակերպումը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը