Սիրիայում հրադադարին միացած բնակավայրերի թիվը հասել է շուրջ 2000-ի
Սիրիայի Իդլիբ և Համա նահանգներում մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմին միանալու վերաբերյալ 125 համաձայնություն է կնքվել Սիրիայի իշխանությունների և զինյալների միջև: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Ընդհանուր առմամբ, Սիրիայում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորմամբ գործող հրադադարի ռեժիմին միացած բնակավայրերի թվաքանակը հասել է 1996-ի:
Սիրիայի իշխանությունները Իդլիբ, Համա, Հոմսի, Դամասկոսի, Ալ-Կունեյտրայի նահանգներում շարունակում են բանակցությունները զինյալների հետ զենքի հանձման և հրադադարին միանալու համար: Մինչև այժմ հրադադարին միացած զինյալ խմբավորումների թիվը 228 է:
Հիշեցնենք, որ մյուս կողմից էլ հուլիսի 4-5-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունների 5-րդ փուլը:
Հուլիսի 5-ին Աստանայում քննարկվում են Սիրիայում «ապաէսկալացման» կամ «անվտանգության գոտիների» սահմանազատման հարցը: Հուլիսի 5-ին «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնել է, որ Աստանայում կողմերը համաձայնություն են եկել 2«անվտանգության գոտիի» սահմանազատման վերաբերյալ, սակայն համաձայնագիրը կնքվելու է բանակցությունների մյուս փուլին: Ըստ աղբյուրի՝ այդ երկու գոտիներն են արևելյան Գուտան և Հոմսի հյուսիսային հատվածը:
Հիշեցնենք, որ Աստանայում բանակցությունների նախորդ փուլերն անցկացվել են 2017 թ. հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16, մարտի 14-15-ին և մայիսի 3-4-ին:
Սիրիայում հրադադարին միացած բնակավայրերի թիվը հասել է շուրջ 2000-ի
Սիրիայի Իդլիբ և Համա նահանգներում մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմին միանալու վերաբերյալ 125 համաձայնություն է կնքվել Սիրիայի իշխանությունների և զինյալների միջև: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Ընդհանուր առմամբ, Սիրիայում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորմամբ գործող հրադադարի ռեժիմին միացած բնակավայրերի թվաքանակը հասել է 1996-ի:
Սիրիայի իշխանությունները Իդլիբ, Համա, Հոմսի, Դամասկոսի, Ալ-Կունեյտրայի նահանգներում շարունակում են բանակցությունները զինյալների հետ զենքի հանձման և հրադադարին միանալու համար: Մինչև այժմ հրադադարին միացած զինյալ խմբավորումների թիվը 228 է:
Հիշեցնենք, որ մյուս կողմից էլ հուլիսի 4-5-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունների 5-րդ փուլը:
Հուլիսի 5-ին Աստանայում քննարկվում են Սիրիայում «ապաէսկալացման» կամ «անվտանգության գոտիների» սահմանազատման հարցը: Հուլիսի 5-ին «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնել է, որ Աստանայում կողմերը համաձայնություն են եկել 2 «անվտանգության գոտիի» սահմանազատման վերաբերյալ, սակայն համաձայնագիրը կնքվելու է բանակցությունների մյուս փուլին: Ըստ աղբյուրի՝ այդ երկու գոտիներն են արևելյան Գուտան և Հոմսի հյուսիսային հատվածը: