Լրահոս

20.12.2010 12:16


Ստյոպա Սաֆարյանը Հովիկ Աբրահամյանի զանգերին չի պատասխանել

Ստյոպա Սաֆարյանը Հովիկ Աբրահամյանի զանգերին չի պատասխանել

Դեկտեմբերի 20-ին իր աշխատանքներն է շարունակել ՀՀ ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը:

Նիստը սկսվելուն պես «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հիշեցրել է, որ իրենք որոշ օրինագծերի նախագծերի քննարկումը նպատակահարմար չեն համարում և խնդրել էին, որ ԱԺ նախագահը Կառավարության հետ բանակցություններ վարեր դրանք արտահերթ նստաշրջանի օրակարգից հանելու վերաբերյալ: «Արդյոք որևէ հայտարարություն ունեք, մասնավորապես Լեզվի մասին օրենքի վերաբերյալ» Ստյոպա Սաֆարյանի հարցին ի պատասխան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է.

-Պարոն Սաֆարյան, ես ձեզ զանգահարել եմ, դուք ինձ չեք պատասխանել: Այսօր առավոտյան էլ եմ ես ձեզ զանգահարել ի միջի այլոց: Դուք շատ կարևոր հանդիպման էիք ինձ տեղեկացրեցին, բայց կառավարությունը մեր առաջարկը առաջին անգամ, որ ընդունել էր և մի քանի նախագիծ հանվել էր ցանկից, հիմա գտնում է որ ոչ նպատակահարմար է նման նախագծերը հանել ցանկից:  

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը