ԻՊ-ի անդամները ծրագրել էին հարձակվել Թուրքիայի ընդդիմության երթի վրա
Թուրքիայի անվտանգության ուժերը Կայսերի և Քոջաելի նահանգներում ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության 6 անդամի:
Ըստ «Haberturk»-ի՝ նշյալ անձինք պատրաստվում էին զինված հարձակում գործել Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) «արդարության երթի» վրա:
Թեմայի առնչությամբ խոսել է Կայսերիի նահանգապետ Սուլեյման Քամչըն: Նրա բնորոշմամբ՝ թուրք իրավապահները մեծ սադրանք են կանխել: Քամչըն պնդել է, որ ահաբեկիչները միկրոավտոբուսի վրա տեղադրել էին Թուքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) դրոշը:
Թուրքական աղբյուրը, հղում անելով պաշտոնական աղբյուրներին, նշում է, որ նշյալ անձինք հարձակվելու հրամանը ստացել են Սիրիայում գտնվող ԻՊ-ի կենտրոններից մեկից:
Հիշեցնենք, որ ԺՀԿ-ն Անկարայից մինչև Ստամբուլ 28 օր տևողությամբ «արդարության երթ» է սկսվել: ԺՀԿ-ական պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը բողոքարկելու նպատակով անցկացվող երթը գլխավորում է անձամբ կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն:

Աղբյուրը` Ermenihaber.am