Ադրբեջանցի պաշտոնյան հաստատել է երկրի բանակում Heron ԱԹՍ-ի առկայությանը
Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարի խորհրդականը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն օգտագործում է իսրայելական արտադրության Heron անօդաչու թռչող սարք: razm.info-ն գրում է, որ Ադրբեջանի ԶՈւ-ում ԱԹՍ-ի առկայության մասին սա առաջին պաշտոնական հայտարարությունն էր:
Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարի խորհրդական Ազադ Մամեդովը բրիտանական հեղինակավոր Jane’s ռազմական հանդեսի հետ հարցազրույցում անդրադարձել էր երկրի ռազմարդյունաբերության աշխատանքին, փոխանցում է ռուսաստանյան ЦАМТО կենտրոնի կայքը:
Խոսելով ԱԹՍ-ներից՝ Մամեդովը նշել էր, որ իսրայելական մյուս ԱԹՍ-ների հետ օգտագործվում է նաև Heron ԱԹՍ-ն: Ադրբեջանի կողմից Heron սարքերի ձեռքբերման մասին նախկինում եղել են միայն չհաստատված տեղեկություններ:
Ենթադրաբար հենց Heron ԱԹՍ-ի այս տարվա հունիսի 7-ին երևացել էր նաև Ադրբեջանի ՊՆ տարածած լուսանկարներից մեկում:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել էր երկրի ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոն: Այցից հրապարակված լուսանկարներից մեկում երևում է ԱԹՍ-ի մի հատված, որը շատ նման է իսրայելական արտադրության Heron ընտանիքի անօդաչու թռչող սարքերին:
Նկարում երևացող ԱԹՍ-ն նման է Heron ընտանիքի Heron RPA և Super Heron ԱԹՍ-ներին: Վերջինը, սակայն, Իսրայելը առաջին անգամ ներկայացրել էր 2014-ին, և հավանականությունը քիչ է, որ հենց այդ տարբերակն են վաճառել Ադրբեջանին: Ուստի, ամենայն հավանականությամբ, երևացող ԱԹՍ-ն հենց Heron RPA է:
Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 2012-ին Իսրայելից ձեռք է բերել 16 սարքի արտոնագրային հավաքման թույլտվություն` 300 մլն դոլարով։ Նույն աղբյուրի համաձայն՝ սարքերն արտադրվել են 2013-2016թթ. ընթացքում, ամեն տարի՝ 4 միավոր։
Սակայն SIPRI-ի տվյալների համաձայն՝ Ադրբեջանն ընդհանուր գնել է 5 Heron անօդաչու թռչող սարք։ Գործարքը կնքվել է 2011-ին, մատակարարումն ավարտվել՝ 2013-ին:
Բնութագրեր
Heron RPA
Super Heron
Թռիչքի առավ. արագությունը (կմ/ժ)
180
277
Առավ. բարձրություն (կմ)
10
9
Առավ. տևողություն (ժամ)
24
45
ԱԹՍ-ներն արտադրում է իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը: Սարքերը նախատեսված են հետախուզական տվյալների հավաքման և փոխանցման համար: Դրանց տարբերակներ առկա են Իսրայելի, ԱՄՆ, Թուրքիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Հարավային Կորեայի, Կանադայի և մի քանի այլ երկրների ԶՈւ սպառազինության մեջ: