Սիրիայի «բուֆերային գոտիներում» առաջարկում են տեղակայել ՌԴ ռազմական ոստիկանության ուժեր
Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը հուլիսի 4-ին հայտնել է, որ Սիրիայի «անվտանգության բուֆերային գոտիներում» նախատեսվում ապահովել ՌԴ ռազմական ոստիկանության ներկայություն: razm.info-ն գրում է, որ Ալեքսանդր Լավրենտևի հայտարարությունը նույն օրը փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Հուլիսի 5-ին Սիրիայի կառավարության, զինված ընդդիմության, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչներն Աստանայում պետք է քնարկեն հենց այդ «ապաէսկալացման» կամ «անվտանգության գոտիների» սահմանազատման հարցը:
Եթե սահմանները հստակեցվեն՝ զուգահեռ պետք է որոշվի նաև այն հարցը, թե ինչպես են հետևելու հրադադարի պահպանմանը: Եթե ռուսաստանայն կողմի առաջարկն ընդունվի՝ այդ շրջաններում կտեղեկայվեն ՌԴ ռազմական ոստիկաններ:
Հանդիպմանը դիտորդի կարգավիճակով մասնակցում են նաև ՄԱԿ-ը, Հորդանանը, ԱՄՆ-ն:
Աստանայի բանակցությունների նախորդ փուլերն անցկացվել են ընթացիկ տարվա հունվարին, փետրվարին, մարտին և մայիսին:
Կողմերը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման համար օպերատիվ խմբի ստեղծման և 4 «ոչ բախումային գոտի» ստեղծելու: Հրադադարի պահպանման երաշխավորները Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն են: