Աշխարհ

05.07.2017 14:41


Եվրոպացի պաշտոնյան առաջարկել է Թուրքիային տրամադրել ևս 3մլրդ դոլար

Եվրոպացի պաշտոնյան առաջարկել է Թուրքիային տրամադրել ևս 3մլրդ դոլար

Եվրահանձնաժողովի ֆինանսական հարցերի պատասխանատու Գյունթեր Էթթինգերը կողմ է, որ 2018 թվականին երկարաձգվի ԵՄ-ի և Թուրքիայի միջև փախստականների վերաբերյալ ստորագրված պայմանագրի ժամկետը:

Ըստ թուրքական «Heberler» լրատվամիջոցի՝ այդ մասին նա ասել է գերմանական «Deutsche Welle» պարբերականի հետ զրույցում: Նա առաջարկել է, որ ԵՄ-ն ևս 3մլրդ դոլար տրամադրի Թուրքիային՝ փախստականների կարիքները հոգալու համար:

«Կողմ եմ, որ Թուրքիայում գտնվող մոտ 3մլն փախստականներին բավականաչափ աջակցություն կարողանանք ցուցաբերել, լրացուցիչ պայմանագրի շրջանակներում, ևս 3մլրդ դոլար պետք է օգնություն տրամադրվի»,-ասել է Էթթինգերը:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2016 թվականին ԵՄ-ն փախստականների հոսքը դեպի Եվրոպա կասեցնելու համար Թուրքիայի հետ պայմանագիր ստորագրեց, որով 3մլրդ դոլար տրամադրեց թուրքական իշխանություններին, որպեսզի վերջիններս իրենց տարածքում հոգան փախստականների կարիքները:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը