Թուրքիան նախատեսում է 50.000 MPT-76 ավտոմատ հանձնել երկրի զինված ուժերին
Հուլիսի 5-ին հայտնի է դարձել, որ նախատեսվում է առաջին փուլում 50.000 տեղական արտադրության MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատ հանձնվել Թուրքիայի զինված ուժերի սպառազինությանը:razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նույն օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ ներկայում Թուրքիայի զինված ուժերում կիրառվում է 2000 միավոր MPT-76 ավտոմատ: Այդ ավտոմատները Թուրքիայի զինուժն օգտագործում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններում:
Հիշեցնենք, որ ավտոմատների սերիական արտադրության առաջին խմբաքանակը Թուրքիայի զինված ուժերին է հանձնվել այս տարվա հունվարին:
Թուրքիայի զինված ուժերի համար «Մեհմեթչիք-2» ավտոմատների սերիական արտադրության շուրջ 20,5 մլն ամերիկյան արժողությամբ պայմանագիր կնքվել է դեռևս 2015-ի դեկտեմբերին: Պայմանագիրը կնքվել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) և Kalekalıp ռազմարդյունաբերական ընկերության միջև
Նշենք, որ MPT-76 ավտոմատն արտադրվում է գերմանական Heckler & Koch ընկերության HK 417 ինքնաձիգի բազայի վրա՝ գերմանական ընկերության արտոնագրով:
Թուրքիան նախատեսում է 50.000 MPT-76 ավտոմատ հանձնել երկրի զինված ուժերին
Հուլիսի 5-ին հայտնի է դարձել, որ նախատեսվում է առաջին փուլում 50.000 տեղական արտադրության MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատ հանձնվել Թուրքիայի զինված ուժերի սպառազինությանը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նույն օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ ներկայում Թուրքիայի զինված ուժերում կիրառվում է 2000 միավոր MPT-76 ավտոմատ: Այդ ավտոմատները Թուրքիայի զինուժն օգտագործում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններում:
Հիշեցնենք, որ ավտոմատների սերիական արտադրության առաջին խմբաքանակը Թուրքիայի զինված ուժերին է հանձնվել այս տարվա հունվարին:
Թուրքիայի զինված ուժերի համար «Մեհմեթչիք-2» ավտոմատների սերիական արտադրության շուրջ 20,5 մլն ամերիկյան արժողությամբ պայմանագիր կնքվել է դեռևս 2015-ի դեկտեմբերին: Պայմանագիրը կնքվել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) և Kalekalıp ռազմարդյունաբերական ընկերության միջև
Նշենք, որ MPT-76 ավտոմատն արտադրվում է գերմանական Heckler & Koch ընկերության HK 417 ինքնաձիգի բազայի վրա՝ գերմանական ընկերության արտոնագրով:
MPT-76 ինքնաձիգ