Սահմանադրության օրը այդպես էլ տոն չդարձավ։ Պատճառը ինձ համար ակնհայտ է. քարորդ դար անց ազգային պետականության վեհ գաղափարը քայլ առ քայլ արժեզրկվեց։ Պետականություն, որը պետք է դառնար յուրաքանչյուր հայի պարծանքը և յուրաքանչյուրի պաշտպանը, վերածվեց մի հրեշի, որը յուրաքանչյուր օր ծծում է իր ամեն քաղաքացու արյունը։ Պետականություն, որը ըստ էության պիտի դառնար Երվանդունիների կամ Արտաշեսյանների ժառանգորդը և հանրապետության հրապարակից պիտի մեզ նայեր Արտաշես Մեծի խրոխտ ու խիստ հայացքը, փոխարենը մեզ է նայում դատարկությունը և արժեհամակարգային ունայնությունը...
Միակ խորհրդանիշը, որը հիշեցնում է պետականություն, մնացել է լոկ զինանշանը... Ինչպես ոչինչ ինձ չի ասում դրոշն ու հիմնը, այնպես էլ ոչինչ չի ասում ներկայիս Սահմանադրությունը... Եվ դա մի ամբողջ ազգի հոգեվիճակ է։ Երկվություն կա մեր պետականության ընկալման և փաստացի իրականության միջև։
Կար ժամանակ, երբ մեր արքաներին աստվածացնում ու հերոսացնում էինք, ներկայումս հերոսներին բանտում ենք ու անտեսում, մինչև կմեռնեն։ Կար ժամանակ, երբ հերոսի մահը մասսայական ինքնասպանությունների պատճառ էր դառնում, ներկայումս հերոսի մենակ մեռած տեսակն ենք պաշտում...
Ինչ ասեմ, եթե ներկա պետականության ընկալումը հոգեհարազատ է ձեզ, ուրեմն շնորհավորում եմ Ձեզ ինձ համար այդքան խորթ, Ձեզ համար այդքան հարազատ Սահմանադրության օրվա առիթով...
Սահմանադրության օրը այդպես էլ տոն չդարձավ

Գնել Ղլեչյանի ֆեյսբուքյան էջից