Ամեն տարի այս օրը առանձնահատուկ եմ հիշում Աբիսողոմ աղային
Ամեն տարի այս օրը առանձնահատուկ եմ հիշում Աբիսողոմ աղային, որը, լուսանկարչին ասում է՝ պատկերս այնպես քաշիր, որ բոլոր ագարակներս, տներս, պարտեզներս, կովերս, ոչխարներս, ձիերս, բադերս, սագերս, ողջ ունեցվածքս, կարողությունս երևա...
Հիմա էս Սահմանադրության օրը աբիսողոմաղաների տոնն է, մեզ ի՞նչ: Աբիսողոմաղաների ու մեծապատիվ մուրացկանների օրն է: Ժողովուրդն էլ այդ փաստաթղթի հոդվածների ու դրույթների տակ ընկած՝ զրկված ու զարկված մասսա է: Ի՞նչ տոն մեզ համար: Առավել ևս՝ մայր օրենք: Սահմանադրությունը աբիսողոմաղաների մաման ու պապան է, փեսան ու զոքանչն է, աներձագն ու քավորն է... Ի՞նչ կապ ունենք մենք այդ փաստաթղթի հետ, որով ամեն օր այնպես ուժգին են հարվածում մեր գլխին, որ ուղեղի ցնցում ենք ստանում...
Ամեն տարի այս օրը առանձնահատուկ եմ հիշում Աբիսողոմ աղային
Ամեն տարի այս օրը առանձնահատուկ եմ հիշում Աբիսողոմ աղային, որը, լուսանկարչին ասում է՝ պատկերս այնպես քաշիր, որ բոլոր ագարակներս, տներս, պարտեզներս, կովերս, ոչխարներս, ձիերս, բադերս, սագերս, ողջ ունեցվածքս, կարողությունս երևա...
Հիմա էս Սահմանադրության օրը աբիսողոմաղաների տոնն է, մեզ ի՞նչ: Աբիսողոմաղաների ու մեծապատիվ մուրացկանների օրն է: Ժողովուրդն էլ այդ փաստաթղթի հոդվածների ու դրույթների տակ ընկած՝ զրկված ու զարկված մասսա է: Ի՞նչ տոն մեզ համար:
Առավել ևս՝ մայր օրենք:
Սահմանադրությունը աբիսողոմաղաների մաման ու պապան է, փեսան ու զոքանչն է, աներձագն ու քավորն է...
Ի՞նչ կապ ունենք մենք այդ փաստաթղթի հետ, որով ամեն օր այնպես ուժգին են հարվածում մեր գլխին, որ ուղեղի ցնցում ենք ստանում...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից