Աշխարհ

05.07.2017 18:56


Հնդկաստանում կանայք, ի նշան բողոքի, կովի դիմակներով են լուսանկարվում

Հնդկաստանում կանայք, ի նշան բողոքի, կովի դիմակներով են լուսանկարվում

Հնդկական Կալկաթա քաղաքից նկարչուհի Սույատրո Գոշը կարծում է, որ կովերը Հնդկաստանում ավելի լավ են ապրում, քան կանայք։ Ամեն օր այդ երկրում ավելի քան մեկ տասնյակ դաժան բռնաբարության դեպքեր են արձանագրվում, այն դեպքում, երբ կովերի պատիվը որոշ քաղաքացիներ պատրաստ են պաշտպանել զենքը ձեռքին։ Այս մասին գրում է Guardian-ը։

Ընդգծելու համար այս իրավիճակի հրեշավորությունը, Գոշը և նրա աջակիցները հասարակական տարբեր վայրերում լուսանկարվում են կովի դիմակներով։

Նկարչուհին ասում է, որ սիրում է կենդանիներին, սակայն չի ուզում, որ իր հարազատ երկրում կանանց այսուհետ էլ շարունակել վերաբերվել որպես անասունների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը