Աշխարհ

05.07.2017 12:37


Ադրբեջանը պատրաստվում է սեփական կարիքների համար ռուսական գազ գնել

Ադրբեջանը պատրաստվում է սեփական կարիքների համար ռուսական գազ գնել

Սանկտ Պետերբուրգում հուլիսի 2-ին հանդիպել են «Գազպրոմի» տնօրեն Ալեքսեյ Միլլերը և Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը և քննարկել գործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին գրում է Meydan TV-ն:

Նշվում է, որ խոսքը, մասնավորապես վերաբերում է Ադրբեջան ռուսական գազի մատակարամանը և ստացվում է, որ գազային հանքերով հարուստ Ադրբեջանը պատրաստվում է գազ գնել Ռուսաստանից:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն առայժմ չի մեկնաբանել այս այցը և քննարկումը, նշել է նավթային հետազոտությունների Caspian Barrel կենտրոնի նախագահ Իլհամ Շաբանը: Այցի մասին տեղեկություն չկա նունիսկ նավթային ընկերության կայքում: Եվ ըստ ռուսական կողմից տարածվող տեղեկության, հանդպման նախաձեռնությունը հենց ադրբեջանական կողմինն է եղել: Ռուսական ընկերության տարածած հայտարարության մեջ է նշված, որ խոսքը «Ադրբեջանի կարիքների համար գազամատակարարումների մասին» է։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը