Քաղաքական

05.07.2017 12:03


Մինսկի խմբի համանախագահների կոչը կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Մինսկի խմբի համանախագահների կոչը կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ պաշտոնական կայքում հայտարարություն են տարածել, որում ԼՂ հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Նշվում է, որ համանախագահները տեղեկատվություն են ստացել հուլիսի 4-ին ուշ երեկոյան Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղում տեղի ունեցած նոր բախումների մասին, որոնց հետևանքով եղել են զոհեր, այդ թվում՝ քաղաքացիականների շրջանում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Բռնությունը միայն նոր բռնություններ է հրահրում և ոչ մի արդյունքի չի հանգեցնում: Այս երկարաժամկետ հակամարտության հանգուցալուծման միակ պատասխանատու և մարդկային տարբերակը վերադարձն է բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել են Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ):

Նրանք նաև ցավակցություն են հայտնել զոհերի հարազատներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը