Լրահոս

05.07.2017 11:06


ԱՄՆ դեսպանատան մոտ մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

ԱՄՆ դեսպանատան մոտ մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հուլիսի 4-ին, ժամը 13:54-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Opel և ԳԱԶ-31 մակնիշի ավտոմեքենաներ, առկա է արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են ԳԱԶ-3110 մակնիշի 34 VT 265 (վարորդ՝ 1981 թ. ծնված Շ. Ե.) և Opel մակնիշի 34 VL 301 (վարորդի անձը չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1957 թ. ծնված Հ. Ա.-ը, 1954 թ. ծնված Ա. Ա.-ը, Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մեկ ուղևոր (անձը չի հաջողվել պարզել) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը