Աշխարհ

05.07.2017 09:56


Կատարը պատասխանել է արաբական չորս պետությունների վերջնագրին

Կատարը պատասխանել է արաբական չորս պետությունների վերջնագրին

Կատարը փոխանցել է իր պաշտոնական պատասխանը արաբական 4 պետությունների վերջնագրին, որի ժամկետն ավարտվում էր այսօր։

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և Բահրեյնը հաստատել են, որ ստացել են փաստաթուղթը, սակայն, կոնկրետ թե ինչ է պատասխանել Կատարը, դեռ հայտնի չէ։ Այս մասին հայտնում է Россия 24-ը։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ արաբական 4 պետությունները խզել էին դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ՝ պահանջելով դադարեցնել աջակցել Լիբիայում ու Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին, փակել «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, Իրանի հետ կապերը կրճատել, փակել Կատարում թուրքական ռազմաբազան, խզել «Մահմեդական եղբայրներ», «Իսլամական պետություն», «Ալ-Քայիդա», «Հըզբոլլահ» և «Ջաբհաթ Ֆաթեհ ալ-Շամ» խմբավորումների հետ հարաբերությունները։

Կատարն այս պահանջներն անիրատեսական էր համարել։

Դոհայի ներկայացրած պատասխանն արաբական երկրները կքննարկեն Կահիրեում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը