Կարծիք

05.07.2017 08:58


Ինչ-որ շատ շուտ չե՞ն սկսել «նաղլը»

Ինչ-որ շատ շուտ չե՞ն սկսել «նաղլը»

Ինչ-որ շատ շուտ չե՞ն սկսել «նաղլը», որը հաստատապես լսելու ենք մինչև 2018-ի ապրիլ ամիսը:
Ինչը միացնում ես, անգամ արդուկն ու փոշեկուլը, էդ «նաղլն» ես լսում.
Բոլոր տեսակի՝ իշխանական, «անկախ», «ընդդիմադիր», «հակառուս» ու «արևմտամետ» քաղաքագետները, վերլուծաբաններն ու ամենինչաբանները՝ ճաղատ կամ գանգրահեր գլուխները քորելով նույն «նաղլն» են կապել.
-Սերժ Սարգսյանը պահեստային աթոռին ոչ մեկի չի թողել, իրեն փոխարինողի չի պատրաստել, ասպարեզում բացի իրենից այլ դեմք չկա, որը կարող է կառավարել երկիրը...
Ու այս ամենն արտաբերում են իբր հուսահատական հնչերանգով, միաժամանակ, այնպիսի շեշտադրությամբ, թե՝ ժողովո՜ւրդ, էս է, դե, տեսնում եք, էլի, նրանից արժանի մեկը չկա, որ կառավարի երկիրը, եթե ինքը չլինի, լրիվ կորբանանք...
Զզվելի է լսել էս «նաղլը», երբ, մանավանդ, վարչապետին կամաց-կամաց «բրդում» են աթոռի մի ծայրը, որ հոգեբանորեն նախապատրաստվի աթոռը «ժողովրդի հորը» զիջելուն:
Մինչև հաջորդ տարի էս «ժողովրդավարական նաղլից», նայեք՝ հանկարծ չբժժեք:
«Վերևում Աստվածն է, ներքևում՝ ՀՀԿ ղեկավարը» քաղաքագիտական պրոեկտն են սկսել կյանքի կոչել՝ «ի փառս երկրի և ժողովրդի»:
Չգիտես էլ ինչպես բնորոշել այս ամենը՝ ապաշնորհ աճպարարությո՞ւն, թե՞ համընդհանուր հիպնոսացման հասնելու փորձ:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը