Աշխարհ

05.07.2017 08:35


Բելգիայում այլևս որպես կրոնական հաստատություն չի ճանաչվի երկրի ամենամեծ թուրքական մզկիթը

Բելգիայում այլևս որպես կրոնական հաստատություն չի ճանաչվի երկրի ամենամեծ թուրքական մզկիթը

Բելգիայի Ֆլամանդական մասի ներքին գործերի նախարար Հոմանսը հայտարարել է, որ թուրքական Ֆաթիհ մզկիթն այլևս իշխանությունների կողմից պաշտոնական ճանաչում չի ունենա:

Ըստ թուրքական «Haber7.com» լրատվական կայքի՝ Հոմանսը թեմայի վերաբերյալ արած հայտարարության մեջ նշել է, որ նման որոշման պատճառը մզկիթի ղեկավարության կողմից տարբեր որոշ մուսուլմանական խմբերին կրոնական արարողություն անցկացնելու թույլտվություն չտալն ու համայնքներն իրար դեմ լարելը:

«Հատկապես թիրախավորվում է գյուլենական շարժումը: Այդ շարժումը մեր երկրում որևէ խռովարար և ծայրահեղական գործունեություն չի իրականացրել»,- ասել է բելգիացի նախարարը:

Պաշտոնապես ճանաչված լինելու կարգավիճակից զրկվելը մզկիթին զրկում է նաև Բելգիայի տեղական իշխանությունների կողմից ստացվող ֆինանսական աջակցությունից:

Նշվում է, որ Ֆաթիհ Մզկիթին կարգավիճակից զրկելու գործընթացը սկսվել էր այս տարվա ապրիլից: Այդ ընթացքում մզկիթի ղեկավարությունը նամակ էր գրել Բելգիայի իշխանություններին, որում իր կամայականությունները հիմնավորելու համար շեշտել էր, թե իբրև Թուրքիայում հեղաշրջման փորձ հենց գյուլենականներն էին նախաձեռնել և նրանք Բելգիայի համար նույնպես սպառնալիք են: Սակայն Հոմանսը հայտարարել է, որ մզկիթի ղեկավարության նամակն անընդունելի է:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը