Քաղաքական

21.01.2010 19:34


Ինչի՞ շուրջ են համախմբվել «Հայ ազգային կոնգրեսում»

Ինչի՞ շուրջ են համախմբվել «Հայ ազգային կոնգրեսում»

Մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն կարծիքը, որ «Հայ ազգային կոնգրեսում» երկու բևեռ կա՝ մեկը Լևոն Տեր-Պետրոսյանի նեղ շրջապատն է, որը նախընտրում է պայքարի սահմանադրական ճանապարհը, և որում Ալեքսանդր Արզումանյանը չկա, մյուսն էլ նախընտրում է հեղափոխական ճանապարհը՝ ՀԱԿ անդամ Ա. Արզումանյանն ասել է.

-Եթե դուք ասում եք՝ Կոնգրեսը բաժանված է 2 մասի, որի մի մասն ուզում է սահմանադրական ճանապարհով գնալ, իսկ դուք չեք պատկանում այդ մասին, դուք իմ վրա հերթական հոդվա՞ծն եք ուզում սարքել։ Ես իմ կյանքում միշտ առաջնորդվել եմ օրենքներով և Սահմանադրությամբ և Սահմանադրությամբ գնացել եմ ընտրությունների, մասնակցել եմ և իմ գողացված քվեն գնացել եմ գողից պահանջել եմ՝ գողոնը վերադարձնի, ընդամե՛նը, որն իմ սահմանադրական իրավունքն է։

Ա. Արզումանյանը նաև ավելացրել է, որ այս պահին ինքն իր համար հեղափոխություն անելու որևէ ժամկետ դեռ չի որոշել։

«Հայ ազգային կոնգրեսն» էլ, նրա խոսքերով, մեկ կուսակցություն, մեկ կառույց չէ և գաղափարական մեկ հենք չունի.

-Կոնգրեսը բաղկացած է բազմաթիվ գաղափարախոսություններ կրող կառույցներից և տարբեր մոտեցումներից։ Այդտեղ ներկայացված է հասարակության շատ լայն սպեկտր՝ ծայրահեղ ազգայնականությունից մինչև ծայրահեղ լիբերալիզմ։ Դա Կոնգրեսի հարստությունն է. այս բազմազանության մեջ է Կոնգրեսն իրենից բան ներկայացնում։ Կոնգրեսն ապագա իշխանության ձգտող ինչ-որ մի կառույց չէ, որը գալու է և փոխելու է իշխանությունը։ Կոնգրեսից ծնվելու է և՛ ապագա իշխանությունը, և՛ ապագա ընդդիմությունը, և այդ բազմազանության մեջ է, որ ծնվում է ռացիոնալ մոտեցում։ Շատ նորմալ է, որ բանավեճեր լինեն, շատ նորմալ է, որ Կոնգրեսի ներսում կան տարբեր տեսակետներ՝ ծայրահեղ հեղափոխականությունից մինչև ծայրահեղ սահմանադրականություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը