Աշխարհ

04.07.2017 16:50


Դինքի սպանության գործով 86 կասկածյալներից 30-ը կալանքի տակ են գտնվում

Դինքի սպանության գործով 86 կասկածյալներից 30-ը կալանքի տակ են գտնվում

Ստամբուլում ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում ավարտվել է Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարության առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը։

Այս պահին 86 կասկածյալներից 30-ը կալանքի տակ են գտնվում։ Նշյալ քրգործով անցնող կասկածյալների թվում են իսլամի քարոզիչ, գյուլենական համայնքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, դատախազ Զեքարիա Օզը, չգործող ընդդիմադիր «Zaman» թերթի խմբագիր Էքրեմ Դումանլըն, ինչպես նաև Ստամբուլի և Տրապիզոնի ժանդարմեայի ներկայացուցիչներ։

Դատալսումներին ներկա է գտնվել նաև Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փալյանը։

Ստամբուլի «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ.-ի հունվարի 19-ին հրազենային կրակոցներից։
2012 թ.-ի հունվարի 17-ին Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ, իսկ սպանությունը իրականացրած Օգյուն Սամասթը դատապարտվեց 22 տարվա ազատազրկման։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը