Աշխարհ

04.07.2017 16:06


Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը դիմում է Եվրադատարան

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը դիմում է Եվրադատարան

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ ԺՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեի արդյունքները վիճարկելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):

Այս մասին Քըլըչդարօղլուն լրագողներին հայտնել է Անկարայից Ստամբուլ «Արդարության քայլերթի» 20-րդ օրը կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Քըլըչդարօղլուն լրագրողների ներկայությամբ ստորագրել է ՄԻԵԴ ուղարկվելիք հայցադիմումը, որով ընդդիմադիրները բողոքարկում են Թուրքիայի կենտրոնական ընտրական խորհրդի (ԿԸԽ)՝ չկնքված քվեաթերթիկները հաշվարկելու որոշումը:

«Ցավոք, հանաքվեի ժամանակ ԿԸԽ-ի որոշման արդյունքում հանրաքվեի արդյունքները դարձան ոչ լեգիտիմ»,-հայտարարել է Քըլըչդարօղլուն՝ նշելով, որ թղթածրարը ՄԻԵԴ կուղարկվի հենց այսօր:

Հիշեցնենք, որ 2017թ ապրիլի 16-ին Թուրքիայում քվեարկության էր դրվել 18 հոդվածից բաղկացած սահմանադրական փոփոխությունները փաթեթը, որով նախ և առաջ նախատեսվում է անցում կառավարման նախագահական համակարգին: Հանրաքվեին կողմ էր քվեարկել մասնակիցների 51.21 տոկոսը, դեմ՝ 48.79 տոկոսը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը