Աշխարհ

04.07.2017 15:25


Մերկելի կուսակցությունը նախընտրական ծրագրում դեմ է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը

Մերկելի կուսակցությունը նախընտրական ծրագրում դեմ է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը

Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակել է իշխող «Քրիստոնյա-դեմոկրատական միության» (ՔԴՄ-CDU) նախընտրական ծրագիրը:

Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ նախընտրական ծրագրի մեջ առանձին տեղ է հատկացվել Թուրքիայի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ:

Չնայած այնտեղ կարևորվում է թուրք-գերմանական համագործակցությունը, այնումամենայնիվ, Գերմանիայի կանցլերը դեմ է Թուրքիայի լիիրավ անդամակցությանը Եվրամիությանը (ԵՄ):

Նախընտրական ծրագրում մասնավորապես նշվում է. «Մենք մերժում ենք Թուրքիայի լիիրավ անդամակցությունը, քանի որ թուրքական կողմը չի կատարել այն պայմանները, որոնք պահանջվում էին անդամակցության համար: Մենք մեծապես մտահոգված ենք Թուրքիայում իրավական պետության, մասնավորապես խոսքի և մամուլի ազատության հարցերում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ»:

Նշվել է նաև, որ Թուրքիան Գերմանիայի համար թե՛ ռազմավարական, թե՛ տնտեսական առումով մեծ նշանակություն ունի: Այդ իսկ պատճառով Գերմանիան կողմ է, որ Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերություններն ավելի խորանան:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը