Աշխարհ

04.07.2017 17:32


Թուրքիայում հայկական եկեղեցու բակում «Արձանների պուրակ» է բացվել

Թուրքիայում հայկական եկեղեցու բակում «Արձանների պուրակ» է բացվել

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի Սիվրիհիսար շրջանում գտնվող հայկական Սբ. Երրրորդություն եկեղեցու տարածքում շուրջ հինգ տասնյակ թուրք գործիչների արձաններից բաղկացած «Արձանների պուրակ» է բացվել:

Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի՝ արձանախմբի բացմանը մասնակցել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն:

Տեղեկացնենք, որ եկեղեցու տարածքում տեղադրվել են այնպիսի հայտյաց պատմական դեմքերի արձանները, ինչպիսիք են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ու Քյազիմ Կարաբեքիրը: Կան նաև մշակութային գործիչների արձաններ՝ բանաստեղծ Յաշար Քեմալ, նկարիչ Աբիդին Դինո և այլք:

Նախագծն իրականացրել է թուրք քանդակագործ Մեթին Յուրդանուրը:

Նշյալ հայկական եկեղեցին կառուցվել է 1650 թվականին: Հրդեհից լրջորեն վնասվել է 1876 թվականին: Վերակառուցվել է 1881 թվականին: Եկեղեցու վերականգնումը սկսվել է 2010 թվականին, երբ Սիվրիհիսարի շրջկենտրոնի սեփականությունը համարվող եկեղեցին հանձնվել է Մշակույթի նախարարությանը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը