ԼՂՀ խորհրդարանի խոսնակ. «Բանակցային գործընթացի տեղում դոփելը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի անլիարժեքությամբ է բացատրվում»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Թոմաշ Պորեբային և նրան ուղեկցող անձանց։
Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում Եվախորհրդարանի ներկայացուցիչը հայտնել է, թե իր այցը ճանաչողական բնույնթ է կրում, և Հայաստանի մասին զեկույցը պատրաստելիս ինքը մեծ նշանակություն է տալիս ղարաբաղյան հակամարտությանը։
- Այն պատճառով, որ մտադիր եմ պատրաստել անկողմնակալ զեկույց, ես չէի կարող չայցելել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ուսումնասիրելու և իմանալու ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկանալու գործընթացի լուծման հետ կապված մի շարք կարևոր հարցերի,-ասել է Թոմաշ Պորեբան։
ԼՂՀ խորհրդարանի խոսնակն իր հերթին ընդգծել է Եվրախորհրդարանի պատգամավորի Արցախ այցի կարևորությունը։
- Վերջին շրջանում արդեն երկրորդ անգամն է, որ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներն այցելում են մեր երկիր, որը հիմք է տալիս ենթադրելու, թե միջազգային հանրությունը՝ ի դեմս այս հեղինակավոր կառույցի, սկսել է ավելի լուրջ հետաքրքրություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ,-ասել է նա։
Աշոտ Ղուլյանը նշել է, որ ԼՂՀ ժողովուրդը կառուցում է իր անկախ, ինքնիշխան պետությունը՝ հիմք ընդունելով համընդհանուր, միջազգային չափանիշները՝ ղեկավարվելով պետականաշինության եվրոպական չափանիշներով։
-Լեռնային Ղարաբաղին հաջողվել է կարճ ժամանակահատվածում, առանց օգնության, այդ թվում' միջազգային կառույցների օգնության, այս առումով նշանակալի առաջընթացի հասնել,-շեշտել է նա՝ ավելացնելով, որ բանակցային գործընթացի տեղում դոփելը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի անլիարժեքությամբ է բացատրվում։