Վիգենին․ «ԼՂՀ հակամարտությունը շարունակում է արժենալ անթույլատրելի բարձր թվով մարդկային կյանքեր»
ԵԱՀԿ խորհրդարանանակն վեհաժողովը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) այցելել է Վիեննա՝ մասնակցելու Հարավային Կովկասի զարգացումների, այդ թվում Արցախի իրավիճակի վերաբերյալ բանակցություններին նվիրված հանդիպումների շարքին:
Բոլոր հանդիպումներում Վիգենինը կարևորել է համաձայնեցված ձևաչափով շարունակվող ջանքերը՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության ներուժը՝ քաղաքական կամքին աջակցելու ուղղությամբ:
«Հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են արժենալ անթույլատրելի բարձր թվով մարդկային կյանքեր: Ես նպատակ ունեմ շարունակել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի իմ գործընկերների հետ շարունակվող պաշտոնական ջանքերը և ապահովել խթան՝ համապարփակ և կայուն խաղաղության համար»,- ասել է հատուկ ներկայացուցիչը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամենակարևոր տարեկան հանդիպումը, որը հավաքում է ԵԱՀԿ տարածությունում շուրջ 300 խորհրդարանականների, տեղի կունենա այս շաբաթ Մինսկում:
Իսկ Վիեննայում նախապես Վիգենինը հանդիպել է Հայաստանի, Ադրբեջանի, ԵԱՀԿ ավստրիական նախագահության բարձր դիվանագիտական ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ նպատակ ունենալով խաղաղ լուծում գտնել Արցախի հակամարտության կարգավորման համար: