Քաղաքապետարանում սկսվել է Երևանի 53-րդ քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդմնակալության արարողությունը։ Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո։ Դեկտեմբերի 17-ին՝ իր արտահերթ նիստում Երևանի ավագանին 50 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրեց ՀՀԿ-ի ներկայացրած թեկնածուին՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Կարեն Կարապետյանին:
Ընտրություններից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ համակրում է ՀՀԿ-ին, բայց որոշում, որ կհամալրի այդ կուսակցությանը, չունի։
Կարեն Կարապետյանը երդվում է

7or.am