Կարծիք

04.07.2017 08:37


Որ կողմը նայում ես՝ «Հիմարության հաղթարշավ» է

Որ կողմը նայում ես՝ «Հիմարության հաղթարշավ» է

Որքան մեծանում են արտագաղթի ծավալները, այնքան ավելանում է ՀՀ Սփյուռքի նախարարության հրատարակած տարեգրքերի քաշը:
Ո՞վ կարող է ասել՝ անցած 9 տարիներին այդ ի՞նչ բուռն գործունեություն է ծավալել այդ նախարարությունը, որ ամեն տարի Հրանուշ Հակոբյանը պարտադիր տարեգրքեր է տպում: Բնականաբար, սեփական պիառն անելու նպատակով:
Թոշակառուն դեղի փող չունի, սահմանագոտում ապրողների տներում թշվառությունն է «թագավորում», իսկ պետբյուջեից գումարներ են հատկացվում Հրանուշի ամենամյա «դավթարները» տպելու համար: Եվ ինքն իրեն գովազդող գրքերի քաշն էլ 1 կգ 200 գրամ է կշռում:
Համաշխարհային գրականության պատմության մեջ կա՞ այդպիսի հերոսուհի, որին նվիրված մի 9 հատոր գիրք տպեն:
Մարդ էլ բոլոր ծրագրերը ձախողի, բայց դրանց մասին տարեգրքեր տպի ու «դեմ տա» Սփյուռքին, թե՝ կարդացե՛ք...
Մի խոսքով, որ կողմը նայում ես՝ «Հիմարության հաղթարշավ» է...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը