Աշխարհ

03.07.2017 22:51


Թուրքիան գործազրկության բարձր մակարդակով G20 երկրների շարքում 3-րդն է

Թուրքիան գործազրկության բարձր մակարդակով G20 երկրների շարքում 3-րդն է

Հուլիսի 7-ից 8-ը Համբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի օրակարգային գլխավոր թեմաներից մեկը լինելու է գործազրկությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «T24» լրատվակայքը:

Համաշխարհային բանկի, աշխատանքի միջազգային կազմակերպության և երկրների վիճակագրական ծառայությունների տվյալները վկայում են, որ գործազրկության դեմ պայքարում ամենահաջողակ երկիրը Ճապոնիան է: Աշխարհի երրորդ ամենհզոր տնտեսությունն ունեցող այս երկրում գործազրկության տոկոսը կազմում է ընդամենը 2.8 տոկոս: 2017թ. մայիս ամսվա դրությամբ գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հարավային Աֆրիկայում՝ 27.7 տոկոս:

Գործազրկության բարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում ընդամենը երրորդ հորիզոնականը զբացեցնող Թուրքիայում աշխատանք չունի բնակչության 11.7 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է՝ 13.6 տոկոս ցուցանիշով:

Աշխարհի ամենահզոր տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմում է 4.3, իսկ երկրորդ ամենահզոր տնտեսությունն ունեցող Չինաստանում՝ 4 տոկոս:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը