17-ամյա աղջիկը պնդում է, որ իր նշանածը, իր կամքին հակառակ, բռնաբարել է իրեն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում հետաքննություն է սկսվել Մարգարյան ծննդատնից ստացված ահազանգի փաստով: Հուլիսի 1-ին նշված ծննդատնից ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակչուհի, 17-ամյա Լուսինե Հ.-ն՝ «կուսաթաղանթի վնասվածք» աղտորոշմամբ, ով բժիշկներին հայտնել է, որ իրեն բռնաբարել են և ծեծի ենթարկել:
Նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ, որտեղ Լուսինե Հ.-ն հայտնել է, որ հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում իր նշանածը՝ Գեղամ Հ.-ն, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, որից հետո մի քանի անգամ բռունցքով հարվածել է դեմքին:
Ոստիկանության կենտրոնական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ Լուսինե Հ.-ի նշանածին հայտնաբերելու ուղղությամբ: