Ռուսաստանի ԶՈւ միակ ավիակիր հածանավը կրկին կվերանորոգվի (տեսանյութ)
Ռուսաստանի ռազմածովային ուժերի միակ ավիակիրը՝ «Ադմիրալ Կուզնոցով» հածանավը, կվերանորոգվի առանց արդիականացվելու: Կփոխվեն որոշ սարքավորումներ, սակայն նորոգումը անվանել արդիականացում չի կարելի: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է Ռուսաստանի «Նևսկի նավաշինական կոնստրուկտորական բյուրոյի» գլխավոր տնօրեն Սերգեյ Վլասովը, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Պաշտոնյան նշել է, որ վերանորոգման հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն, սակայն դրանք մոտավորապես կտևեն 2-ից 3 տարի՝ կախված աշխատանքների ծավալից: Վերանորոգման վերաբերյալ դեռևս պայմանագիր չի կնքվել:
Սանկտ-Պետերբուրգում անցկացվող միջազգային ռազմածովային ցուցահանդեսի ժամանակ ՌԴ ՌԾՈւ սպառազինության գծով հրամանատար, փոխծովակալ Վիկտոր Բուրսուկը հայտնել է, որ հածանավի վերանորոգումը կմեկնարկի 2018 թվականին: Թե ինչ կարժենա հածանավի վերանորոգումը, դեռևս պարզ չէ:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը փոխանցում է, որ «Միացյալ նավաշինական կորպորացիայի» ռազմական նավաշինության գծով փոխտնօրեն Իգոր Պոնոմարևը հայտնել է, որ վերանորոգումից հետո «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը կծառայի ևս 20 տարի:
Նշենք, որ վերջերս «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս վթարվել է ՌԴ ԶՈւ 2 ինքնաթիռ: 2016-ի դեկտեմբերի 3-ին վայրէջքի ընթացքում կործանվել էր ՌԴ ԶՈւ Սու-33 կործանիչ, իսկ 2016-ի նոյեմբերի 14-ին «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս վթարվել է ՌԴ ՌԾՈւ ՄիԳ-29Կ կործանիչ: Վթարների հետևանքով կորուստներ չեն եղել, օդաչուները փրկվել են:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ավիակրի վրա վայրէջք կատարելիս ՌԴ ռազմածովային ուժերի ՄիԳ-29Կ և Սու-33 կործանիչների վթարման պատճառը: Երկու միջադեպներիի պատճառ է դարձել հածանավի «արգելակող պարանի» կտրվելը:
Նախկինում հածանավը ևս վերանորոգվել է: Իսկ 2014 թվականին խոսվում էր այն մասին, որ հածանավը առաջիկայում կարող է կանգնել հիմնարար նորոգման, որն ամենայն հավանականությամբ կտևի ոչ պակաս, քան 3 տարի։ Նշվում էր, որ հածանավի տեխնիկական վիճակն առայժմ բավարար է իր առջև դրված խնդիրները կատարելու համար, սակայն 3 կամ 4 տարուց «Ադմիրալ Կուզնեցովը» հարկարդված է լինելու կանգնել նորոգման, որի ընթացքում կարդիականացվեն նաև նավի մի շարք բաղկացուցիչներ:
«Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը շահագործման է հանձնվել 1991 թվականին։ Որպես կանոն, ընդհանուր առմամբ ավիակրի վրա հերթապահություն է իրականացնում 20 ինքնաթիռ և 17 ուղղաթիռ, թեպետ այս թվերը կարող են լինել փոփոխական։ Շուրջ 2650 հոգանոց անձնակազմից 620-ը բաժին են ընկնում օդաչուներին և թռիչքները սպասարկող անձնակազմին։