Աշխարհ

03.07.2017 14:19


Թուրքիայում սպանվել է պետական պաշտոնյա

Թուրքիայում սպանվել է պետական պաշտոնյա

Դիարբեքիրի Լիջե շրջանում սպանվել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամ, ՏԻՄ ղեկավար Օրհան Մերջանի վրա: Ինչպես իրազեկում է թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցը, Մերջանը մահացել է անհայտ անձի կողմից հրազենային վիրավորում ստանալուց հետո հիվանդանոցի ճանապարհին

Թուրքական աղբյուրը նշում է, որ սպանության ետևում կանգնած է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK): Սակայն վերջինիս կողմից որևէ պաշտոնական, կամ ոչ պաշտոնական հայտարարություն չի եղել Մերջանի սպանության պատասխանատվությունը ստանձնելու մասին:

Նշվում է նաև, որ տեղի անվտանգության ուժերը լայնամասշտաբ գործողություն են սկսել սպանությունը կազմակերպածներին և իրականացրածներին հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը