Քաղաքական

03.07.2017 12:26


Լարված մթնոլորտում մեկնարկել է «Սասնա ծռերի» 18 անդամի գործով դատական առաջին նիստը (ուղիղ միացում)

Լարված մթնոլորտում մեկնարկել է «Սասնա ծռերի» 18 անդամի գործով դատական առաջին նիստը (ուղիղ միացում)

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Սասնա ծռերի» 18 անդամի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի և Վարդգես Գևորգյանի գործով առաջին նիստը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնել է, որ դատական նիստերը կնշանակվեն ամեն շաբաթվա հինգշաբթի օրը։

Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Ինեսսա Պետրոսյանը և Մոնիկա Մարգարյանը հրաժարվել են թույլատրել կարգադրիչներին զննել իրենց պայուսակները, և նրանց իրավունք չի տրվել մտնել դատարանի շենք։

Այնուհետև, ամբաստանյալները ոտքի չեն կանգնել, երբ դատարանը ներս է մտել նիստերի դահլիճ։ Հայտարարվել է ընդմիջում նրանց այս արաքի համար պատժամիջոց կիրառելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը