Կասպյան ռազմական ինստիտուտի հաղորդած տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 2017-ի առաջին կեսին կորցրել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում ծառայություն իրականացնող 38 զինծառայողի: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Զինծառայողներից 16-ը մահացել են մարտական, 22-ը` խաղաղ պայմաններում:
Կասպյան ռազմական ինստիտուտի հաղորդմամբ` զինծառայողներից 16-ը մահացել է հայ-ադրբեջանական սահմանին, 3-ը՝ հիվանդության պատճառով, 4-ը ինքնասպան են եղել, 2-ը դարձել են դժբախտ պատահարի զոհեր, 7-ը մահացել են անհայտ պայմաններում, 3-ը՝ սպանվել զինծառայող ընկերների կողմից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զոհվածների և վիրավորների վերաբերյալ որևէ վիճակագրություն չի հրապարակել:
Ադրբեջանն այս տարի 38 զինծառայող է կորցրել

Աղբյուրը՝ Artsakhpress.am