Լրահոս

21.01.2010 16:48

Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) օրե՞նք է խախտում

Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) օրե՞նք է խախտում

Այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին հարցրել են, թե օրենքի խախտում չէ՞, որ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող օղին վաճառվում է 700 դրամից պակաս գնով։

Վ. Այվազյանը պատասխանել է, որ այդպիսի օրենք իրոք կա՝ համաձայն որի կես լիտր և 40% սպիրտայնություն ունեցող օղին չպետք է վաճառվի ոչ պակաս, քան 700 դրամը, իսկ այդ օրենքը խախտողներն էլ պետք է ենթարկվեն 300 հազար դրամ վարչական տույժի։ Այդուհանդերձ, Վ. Այվազյանը նշել է.

-Օրենքի չիրականացումը գործադիր մարմնի խնդիրն է։ Ցանկացած դեպքում օրենքում կարող է ամեն ինչ գրվել և չիրականացվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։