Կարծիք

03.07.2017 09:46


Հայաստանում վերջնական ու միակ ճշմարտությունն իմացողների քանակը կատաստրոֆիկ արագությամբ աճում է

Հայաստանում վերջնական ու միակ ճշմարտությունն իմացողների քանակը կատաստրոֆիկ արագությամբ աճում է

Չարլզ Դարվին-«Տգիտությունը ավելի հաճախ ծնում է իր ուժերի վրա վստահություն, քան թե գիտելիք»:

Բերտրան Ռասել-«Մեր ժամանակների ամենատհաճ երևույթն այն է, որ նրանք, ովքեր վստահ են իրենց ուժերի վրա` տգետներ են, իսկ նրանք, ովքեր ունեն երևակայություն և գիտելիք, անվստահ են ու վարանոտ»:
-----------

Դանինգ-Կրյուգերի էֆեկտը - ոչ բարձր ինտելեկտ, մասնագիտական ցածր որակավորում և նեղ մտահորիզոն ունեցող մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ իրենց ընդունած որոշումները սխալական են, իսկ իրենց մասին ունեցած բարձր կարծիքը` պատրանք է: Ահա այդ պատճառով նրանք համոզված են, որ իրենք ճշմարիտ են և մյուսներից լավ են հասկանում իրավիճակը: Սահմանափակ մարդը սկսում է պայքարել իր իրավացիության համար զուտ ինքնահաստատվելու համար:
Ընդունակ մարդկանց մոտ հակառակ երևույթն է` նրանք ավելի լավ են հասկանում իրականության օրենքների ողջ բարդությունը և որքան բան նրանք դեռ չգիտեն, ինչի պատճառով իրենց ինքնագնահատականը ցածր է: Արդյունքում հավակնոտ չեն, նվազ ագրեսիվ են, իսկ գործողություններում` վարանոտ:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հ.Գ. Հայաստանում վերջնական ու միակ ճշմարտությունն իմացողների քանակը կատաստրոֆիկ արագությամբ աճում է, ինչն համահունչ է կրթության որակի նվազմանը:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը