Լրահոս

20.12.2010 10:05


Բելառուսի նախագահ Լուկաշենկոն կրկին ընտրվեց

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն կրկին ընտրվեց

Դեկտեմբերի 19-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ հերթական անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ ԿԸՀ-ի նախնական տվյալներով' նա ստացել է ձայների 79,67%-ը։ Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 90,66%-ը։ Նախորդ՝ 2006թ. ընտրությունների ժամանակ Լուկաշենկոն ստացել էր ձայների 82,6%-ը։

Այդ երկրի ընդդիմությունը պաշտոնապես հայտարարված տվյալների հետ համաձայն չէ։ Երեկ Մինսկում բողոքի գործողություն է տեղի ունեցել։ Ցուցարարները փորձել են ներխուժել կառավարության շենք։ Կոտրել են պատուհանները, վնասել ներքին դուռը, բայց ոստիկանների պատնեշի պատճառով այդպես էլ չեն կարողացել մուտք գործել։ Իրավապահների հետ առաջին բախումը տեղի է ունեցել, երբ ցուցարարները ցանկացել են մտնել քաղաքի կենտրոնական հրապարակ։ Ավելի քան 100 մարդ կալանավորվել է։

Նշենք, որ Լուկաշենկոն 17 տարի անընդմեջ Բելառուսի նախագահն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը