Կարծիք

03.07.2017 08:47


Մեկ մարդու երկար կառավարումը միայն մարտահրավեր է պետության համար

Մեկ մարդու երկար կառավարումը միայն մարտահրավեր է պետության համար

Բակո Սահակյանը և իր պլանները՝ մնալ նախագահ մինչև 2030թ․-ը, հանդիսանում են Արցախի անվտանգության ամենալուրջ մարտահրավերը։ Բակո Սահակյանը գրեթե շոշափելի ոչ մի հաջողություն չի ունեցել, ավելին ձախողել է՝ նրա կառավարման օրոք հայտնվել ենք Ապրիլյան պատերազմում, և դրա համար նա մեծ պատասխանատվություն է կրում։ Փոխանակ նման ձախողումից հետո պլանավորի հեռանալ, ավելին՝ որոշում է մինչև կյանքի վերջը պահի իշխանությունը։

Նույնիսկ Պուտինը ու Էրդողանը, ովքեր իրենց կառավարման առաջին փուլում որոշակի հաջողություններ են գրանցել, երկար մնալուց հետո սկսել են ձախողել։ Հիմա կարող եք պատկերացնել, եթե Բակոն առաջին փուլում ձախողել է, ապա ինչ կլինի երկրորդ փուլում։

Ժամանակակից պատմությունը ցույց է տալիս, որ մեկ մարդու երկար կառավարումը միայն մարտահրավեր է պետության համար, այդ խնդիրը նույնիսկ հասկացել են Չինաստանում, դրա համար վերջերս առաջնորդի լիմիտ ունեն և 10 տարին մեկ փոխում են։ Բայց դե, Բակոն ուզում է մնալ, և դա որևիցե լավ արդյունքի չի բերի։

Երկարաժամկետ Բակոն և իր ցանկություններն ավելի մեծ մարտահրավեր են, քան՝ Ադրբեջանը։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը